Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սարերով) հիմնականը փակվելու է:
Պատկերում Կարմիրը նոր սահմանն է:
Բաղանիս - Ոսկեպար ճանապարհը փակվելու է:
Բերքաբերը ընկնելու է երկու ադրբեջանական գյուղերի արանքը, իսկ ճանապարհը դեպի Իջևան վերահսկվելու է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
Կիրանցի և Աճարկութի ճանապարհը փակվելու է և ստիպված նոր ճանապարհ են սարքելու:
Ոսկեպարը շատ վատ իրավճակում է հայտնվելու՝ երկու ադրբեջանական գյուղերի միջև և փակ ճանապարհով:
Այգեհովիտ-Իջևան ճանապարհը փակվելու է:
Նոր ճանապարհը դանդաղ սարքում են: Իջևան - Ենոքավան - Սարերով - Ջուջևան
Լոռու Թեղուտ համայնքը դառնալու է սահմանամերձ: Թեղուտից մինչև սահման 8 կմ:
4 գյուղ և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք. որպեսզի որոշակի անվտանգության մակարդակ ապահովենք ներսի տարածքների նկատմամբ, պետք է լինելու մոտ 38 մարտական դիրք, քանի որ տարածքը փոքրացել է, սակայն շփման գիծը մեծացել է:
Ադրբեջանը լայն բացվածք է ստանում դեպի Լոռի ու Կիրովական բացազատվելու համար:
Սա մեր քարտեզագիր ու տեղանքին լավ ծանոթ ընկերն է ինձ փոխանցել: Ամեն բան շատ պարզ ու հստակ է»:
«4 գյուղ և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք». Ալեն Ղևոնդյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


