|
«36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ստորագրություն է պետք։ Նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում»,- ի պատասխան իմպիչմենթի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով գործընթացը դատապարտված չէ և որ ձեռնպահ է մնում «Հայաստան» խմբակցության մասին խոսելուց։ *** «Մենք մեր օրակարգով շարժվելու ենք առաջ, գնալու ենք մինչև վերջ, մինչև վերջնական անվստահությանը հասնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենթի գործընթացում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Իսկ թե ինչպես պետք է հասնեն նապատակին, Համբարձումյանն ընդգծեց․ «Վստահ եմ՝ մեզ կհաջողվի փողոց գեներացնել, կլինի պայքար։ Ժամկետները չեմ կարծում, որ շատ հեռու են իրականությունից, շուտ կլինի»։ |
«36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ստորագրություն է պետք»․ Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


