▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

32-ամյա տղամարդուն որոնում են արդեն 3 շաբաթ, բայց դեռ չեն գտել. նրա հագուստն ու մեքենան գտել են Սեւանի թերակղզում

Մայիսի 18-ին, ժամը 10։37-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան եւ հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել։

Պարզվել է, որ ավտոմեքենան եւ իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988 թ.):

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը որոնողական աշխատանքներ է իրականացրել «9-րդ ալիք» լողափի տարածքում. աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Մայիսի 13-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Մայիսի 15-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more