▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կոռուպցիոն գործից «մաքրելու» համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հետեւյալ հարցադրումներով.
– ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու գործով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մեղադրանք է առաջադրված քաղաքացի Աշոտի նկատմամբ: Ինչո՞ւ է մինչ օրս ենթադրյալ կաշառք վերցնողը՝ Հովիկ Աղազարյանը, որպես վկա ներգրավված գործում:

– Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ Ազգային ժողով մտնել՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցով:

– Եթե գործը վերոնշյալ ելքը չի ունենալու, ապա կա՞ն արդյոք նախադրյալներ, իրավական հիմնավորումներ՝ Աղազարյանի վերաբերյալ գործը կարճելու համար:

Այս պարզ, տրամաբանական հարցադրումներին պատասխանելու համար ՀՀ Գլխավոր դատախազությունը 30 օր ժամանակ է խնդրել:

Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more