▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր․ Գեղարքունիքում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 2101-ը

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Նորակերտ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում քննիչները քննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more