▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 աղմկահարույց միջադեպ Գյումրիում. կան վիրավորներ

3 աղմկահարույց միջադեպ Գյումրիում. կան վիրավորներ

ԱրմենիաSputnik–ը գրում է, որ կայքի տեղեկություններով` նախկինում դատապարտված անձը 2025 թ. դեկտեմբերի 25-ին որոշել է նոր դաջվածք անել։ Տեղեկանալով, որ մասնագետը ազատ ժամ չունի` նա կրակել է (այս պահին հայտնի չէ, թե ինչով) դաջվածքի մասնագետ 43-ամյա Արման Խ․-ի աջ աչքին ու դիմել փախուստի։ Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։

Հունվարի 2-ին էլ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիում։ Նախնական տվյալով` 24–ամյա Սմբատ Դ․-ն Կնունյանց փողոցում դանակահարել է Հայաստանի բուհերից մեկի ամբիոնի վարիչ Արմեն Թ․-ին և դիմել փախուստի։ 

Հունվարի 2–ի լույս 3–ի գիշերն էլ Գյումրու բնակիչներից մեկը 5-6 տղաների նկատողություն է արել բարձր խոսելու համար, հետո կրակել է նրանց ուղղությամբ` տղաներից 2–ին պատճառելով հրազենային վնասվածք։ Ըստ տեղեկությունների` երիտասարդների թվում եղել են գյումրեցի հայտնի ծանրամարտիկներ ու նրանց ազգականներից մեկը։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more