▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-ամյա Տիգրանը կորել է բակում խաղալիս. նոր մանրամասներ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է.

«Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը
Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։
Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»:

3-ամյա Տիգրանը բազմազավակ ընտանիքից է: Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է  Ծափաթաղի համայնքապետը` նշելով, որ  ընտանիքում 5 երեխա կա։

Նրա փոխանցմամբ` երեխանները դրսում խաղալիս են եղել ։ Մեկը վերադարձել է տուն , իսկ Տիգրանը՝ ոչ։ 16:30-ին են նկատել, որ փոքրիկը տանը չէ։  Տիգրանից հետո ևս մի փոքրիկ ունեն ծնողները։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more