ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի 29-ամյա բնակիչը՝ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջն ապօրինի ազատությունից զրկելու և խոշտանգելու կասկածանքով։
2016 թվականի փետրվարի 29-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում որոշում է կայացվել՝ Ստեփանավան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից կնոջը ծեծի ենթարկելու կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Լոռու մարզի դատախազությունը մարտի 9-ին վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով (ազատությունից ապօրինի զրկելը) և նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 29-ամյա տղամարդը 2015 թվականի օգոստոսից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջն ապօրինի զրկել է ատազությունից, առանձին դաժանությամբ խոշտանգել։
Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով 29-ամյա տղամարդը մարտի 25-ին ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
29-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը խոշտանգելու մեջ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


