|
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը իր հերթական ուղիղ եթերում հրապարակել է փաստաթուղթ, որում նշված է, որ Աննա Հակոբյանը մեկնել է Դաղստան: «2023 թվականի սեպտեմբերի 17-ին Աննա Հակոբյանը ներքին ռուսական ավիաընկերությունների միջոցով թռել է Դաղստան՝ Մախաչկալա քաղաք, ինչի մասին վկայում է այս սքրինշոթը։ Աննա Հակոբյանի և Մախաչկալա քաղաքի միջև, կարծես թե, որևէ կապ չկա։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Աննա Հակոբյանին Մախաչկալայում դիմավորել է ոչ այլ ոք, քան Ադրբեջանի տնտեսական համալսարանի ռեկտոր Ադալաթ Մուրադովը։ Հիշեցնեմ, որ Դաղստանում (Դերբենդում) գործում է Հեյդար Ալիևի Կենտրոնը, որը ղեկավարում է անձամբ Մեհրիբան Ալիևան։ Մախաչկալա ժամանելուց հետո Աննա Հակոբյանին ուղեկցել են դեպի Դերբենտ ծովային նավահանգիստ և նստեցրել նավ, որտեղ սեպտեմբերի 19-ին Կասպից ծովի ազատ ջրերում (Ռուսաստանի և Ադրբեջանի ծովային սահմանին) տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի հանդիպումը։ Թե ինչ են նրանք քննարկել, դեռ պարզ չէ, բայց փաստն այն է, որ Արցախի շրջափակումը շարունակվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 24-ը, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ»,- ասում է Վարդան Ղուկասյանը։ |
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Աննա Հակոբյանը Կասպիցի չեզոք ջրերում հանդիպել է Մեհրիբան Ալիևայի հետ». Վարդան Ղուկասյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


