«Ազգ» օրաթերթը տարեվերջին ներկայացնում է այն մարդկանց տասնյակը, որոնց անձն ու գործողություններն առավել հաճախ են քննարկվել լրատվամիջոցներում։ Ցանկում ներառված չեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, որոնց այցերը, ելույթներն ու հարցազրույցները հրապարակվում ու քննարկվում են ի պաշտոնե։ Ցանկի սեղմ տարբերակը` ստորև. «Տասներորդ տեղում Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան՝ նախարարն ընդդեմ ռեկտորի զույգն է։ Սա գարնանը քննարկված ամենաթեժ թեման էր։ 9-րդ տեղում կյանքից անժամանակ հեռացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն է՝ տարվա ամենամեծ կորուստներից մեկը։ 8-րդ տեղում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է՝ իր հաղթանակներով։ 7-րդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է՝ Մաշտոցի պուրակի «բուտիկների» հայտնի պատմությամբ։ 6-րդ տեղում Հայաստանի շախմատի հավաքականն է՝ Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակով։ 5-րդ տեղում «Արմավիա» ընկերության սեփականատեր, ամենաշատ քննադատված գործարար Միխայիլ Բաղդասարովն է՝ «Զվարթնոց»-«Արմավիա» հայտնի վեճով։ 4-րդ տեղում ԱԺ արդեն նախկին պատգամավոր, տարվա ամենաբացասական անձնավորություն Ռուբեն Հայրապետյանն է՝ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպով։ 3-րդ տեղում Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է՝ իր խփած գոլերով։ 2-րդ տեղում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է՝ փողերի լվացման գործով։ Եվ, վերջապես, առաջին հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով տարվա ամենաքննարկվող անձնավորությունն էր»,- գրում է «Ազգը»։
2012-ի ամենաքննարկվող անձանց թոփ տասնյակը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


