Հունվարի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 15-ամյա տղան 2024 թվականի սեպտեմբեր ամսին սեռական հարաբերություն է ունեցել Լոռու մարզի բնակիչ 15-ամյա աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ հունվարի 15-ին պարզել են դեպքի որոշ հանգամանքներ։
Ըստ այդ տեղեկությունների՝ 2024թ. սեպտեմբեր ամսին երեկոյան հեռախոսով պայմանավորվել և բնակավայրերից մեկում կիսաքանդ շինությունում այդ տղան հանդիպել է իր ծանոթ աղջկա հետ, ով իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել, սակայն վերջինս մերժել է, որից հետո տղան իր կամքին հակառակ իջեցրել է իր տաբատը և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: Այդ ընթացքում աղջիկը մի քանի անգամ ապտակել է տղային որպեսզի իրեն բաց թողնի, սակայն վերջինս բաց չի թողել:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տղային հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
15-ամյա տղան բռնություն է կիրառել 15-ամյա աղջկա նկատմամբ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


