▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12 մլն արժողությամբ նոր հողամաս՝ Ջրվեժում. Կարեն Սարգսյանի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի սեպտեմբերի 8-ից Գեղարքունիքի մարզի մարզպետ նշանակված Կարեն Սարգսյանը 2023 թվականին միանձնյա սեփականությամբ նոր հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Ջրվերժ համայնքում, որի արժեքը կազմել է 12 մլն 500 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։
Նախկինում Հայաստանում որևէ գույք չունեցող մարզպետը կառավարման 3 տարում 12,5 մլն դրամ արժողությամբ հողամաս է ձեռք բերել, ըստ ամենայնի, օգտագործելով մարզպետի իր հնարավորություններն ու կապերը (մանրամասները կպարզենք):
Կարեն Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաև դեռ վաղեմի՝ 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնված բազմաբնակարան շենքում գտնվող 1 բնակարան։

Այս բնակարանի ձեռքբերումը համընկել է Սարգսյանի արտագնա աշխատապքի տարիներին՝ 2009-ից 2015 թվականներին, երբ նա էլ շարքային «խոպանչի» էր ՌԴ-ում ու չէր էլ հարկվում հավանաբար։

Նկատենք, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող Կարեն Սարգսյանը 2016 թվականից մինչ օրս՝ գրեթե 8 տարի, այդպես էլ չի կարողանում ավարտել Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժինը, քանի որ, ըստ կենսագրության, մինչև այսօր սովորում է այնտեղ, և ինչպես ինքը կպարզաբաներ՝ մարզպետ լինելուն զուգահեռ չի կարողանում ավարտել այն. այս հարցերի պարզաբանման նպատակով արված «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին Սարգսյանը չպատասխանեց»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more