▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 օրվա հարսը գողացել է տան ոսկյա զարդերն ու փախել

Փետրվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ փետրվարի 1-ին ժամը 12։00-ի սահմաններում հարսը՝ մարզերից մեկի բնակիչ 21-ամյա Սյուզաննա Ե․-ն, առանց տանը տեղյակ պահելու, հեռացել է տանից՝ իր հետ տանելով մեկ հատ ոսկյա վզնոց իր խաչով, մեկ հատ ոսկյա ձեռնաշղթա և թվով երկու ոսկյա մատանիներ՝ իրենց պատճառելով մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստան Հ․-ն ասել է, որ 10 օր է հարս են բերել, այդ 10 օրվա ընթացքում հարսը մեկ անգամ փախել է, սակայն հայրը նրան հետ է բերել։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more