▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10-ամյա տղային մայրը գտել է տան դռան փականից հակի թելով կախված

Հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է եղել, որից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել։ Հ. Ե-ի մայրը Հ. Ե-ին տեսել է՝ իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում և արագ կտրելով թելը՝ ահազանգել են հիվանդանոց, և ժամանած բժիշկները երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more