▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

. . . Այդ մարդը Հայաստանի գերագույն գլխավոր բոմժն է.. . Րաֆֆի Հովհաննիսյան

«Այդ քարտեզաձեւ կրծքանշանը, որ կրում են իրենց վրա, դա իրենց ունեցվածքն է՝ ունենալ ամենն, ինչ գտնվում է այդ սահմանի մեջ։ Դա իրենցն է՝ ունենալու համար։ Ուրիշը պիտի չունենա։ Ունենալ, ունենալ, ունենալ։ Եվ երբ որ նյութականացնում է հայրենիքը, պետությունը, ազգը, հողն ու ջուրը, իհարկե, պետք է չզարմանալ այսօրվա զարգացումներից»,- ասաց անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում։

«Այն մարդը, որ ուզում է դիմացինին, ցանկացած համաքաղաքացուն դարձնել բոմժ, դա է իր նպատակը եւ դա ասում է որպես պատգամավորի թեկնածու, որպես մասնավոր անձ, հետո թեկուզ որպես վարչապետ, այդ մարդը Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր բոմժն է, որ ուզում է դիմացինի ունեցվածքը վերցնել, դարձնել իրենը եւ ունեզրկել ամեն մեկին՝ բացի իրենից; Ակնհայտորեն բովանդակությամբ, ժամանակի ընտրությամբ, ամեն ինչով, սա քաղաքական հետապնդում է, տեռոր է։ Մարդիկ, ովքեր գործարար են, բարերար են, մեծ հարստության տեր են, իրենք փողի հետ գործ ունեն։ Եվ կարող է օրենքի ինչ-որ սահմաններ անցնեն։ Բայց եթե նման բան կա, դու նախ պիտի այդ օրենքը կիրառես բոլորի նկատմամբ հավասար՝ քո մտերիմներից սկսած։ Եվ երկրորդը՝ ժամանակին։ Ասես՝ նման հարց կա, ուղղելու հնարավորություն կա, այլ ոչ թե սպասես, որ այդ մարդը հատի քաղաքականության շեմը։ Եվ այս մարդը մինչեւ օրս ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց պարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր թափով ակտիվացած քաղաքական հետապնդումներին։

«Բոլորիս մեջ բնակվում է այս աննախադեպ ցավը, վրդովմունքը։ Այս մարդը ժամանակին ասում էր, որ այն ժամանակ Ստեփանակերտում սխալ բան է ասել, հետո միտքը փոխել է, դարձել պետական գործիչ։ Բայց հիմա ինքն իրեն ուղղել է։ Ասում է՝ ճիշտ է արել։ Խոստովանում է։ Ասում է՝ այս կետին՝ իր ասած չակերտների մեջ խաղաղությանը և գոյություն չունեցող ինքնիշխանությանը հասնելու համար այդ ամեն ինչը պետք է լիներ։ Այսինքն, հազարավոր ոսկե տղաներ դիտմամբ, գիտակցաբար պետք է նահատակվեին, որ հետո ինքը տարիներ անց իր ելույթների ավարտին ասեր՝ «Փառք նահատակներին»։

Ու դա մտցնի պաշտոնական երդման տեքստի մեջ։ Ավելի քստմնելի, ավելի հատակային, ավելի տմարդի մոտեցում ես իմ կյանքում չեմ տեսել», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով այս իշխանության՝ վերջին ութ տարիներին վարած քաղաքականությանը և դրա հետևանքներին։ «Պարզ է, որ ինքը չի հաջողել։ Ինքն այսօր ելույթ է ունենում ոչ թե հաղթողի, պետական գործչի, ղեկավարի, անգամ իր պատկերացրած ազգի հոր կերպարով։ Ինքը պարտված է։ Ինքը գիտի, որ այլևս չունի ընտրական օրինակարգություն, լեգիտիմ չէ։ Ուստիև, այն կառավարությունը, այն պետությունը, որ ինքը դե ֆակտո ներկայացնում է, նույնպես լեգիտիմ չէ աշխարհի աչքին։ Դրա համար ինքն այս ջղաձգությունների մեջ է։ Եվ դա ոչ թե ցույց է տալիս ինչ-որ մեկի բնավորությունը, այլ մատնում է իրենց իսկ գիտակցությունը, որ հայ ժողովուրդը իրենց ճամփել է։ Եվ իրենք զոռով, իրենց պղծումներով, կեղծումներով փորձում են վերջին մի քանի ամիսը կամ մի քանի տարին պահել այդ իշխանությունը», – եզրակացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Տեսանյութը՝ այստեղ։

Տեքստը՝ aravot.am-ի

info@asekose.am/095519696
Քաղաքական more